Պայքար հանուն անդասակարգ հասարակության
rgfront բլոգը համատեղ tenoxx բլոգի և խմբեր՝ Sozialer Widerstand (Սոցիալական դիմադրություն, Նյուրնբերգ), Soziale Befreiung (Սոցիալական ազատագրում, Բադ Զալցունգեն), Bibliothek des Widerstandes (Դիմադրության գրադարան, Լյուբեկ) Գերմանիայից և Sociaal revolutionaire beweging (Սոցիալ հեղափոխական շարժում, Գրոնինգեն) Հոլանդիայից, կազմում են միջազգային սոցիալ հեղափոխական ցանց:
Իհարկե հեղափոխական ծրագիրը դա անհեթեթություն է, քանի որ անհնարին է կանխագուշակել հեղափոխության զարգացումը: Սակայն հեղափոխականների համար որոշ կողմնորոշումներ պետք է լինեն:
Անդասակարգ հասարակության համար պայքարը հակաքաղաքական է, քանի որ քաղաքականության ցանկացած ձև, լինի դա ձախ, աջ կամ կենտրոնամետ նշանակում է` ընդամենը կապիտալիստական աղքատության կառավարում: Նա հանդիսանում է կազմակերպության կարիքի մաս, կախվածություն և օտարում: «Հեղափոխական» քաղաքականությունը, դա իշխանության համար ևս մի քաղաքական պայքարի միջոց է: Նա արդեն ցույց է տվել իր իրական բնույթը` օրինակ Ռուսաստանում 1917 թ. և Իսպանիայում 1936 թ. և ցույց տվեց իր անպիտանությունը` մարդկանց ազատումը կապիտալիզմից, հարցի վերաբերյալ: Հեղափոխական քաղաքականությունը դա խնդրի մի մասն է, այնքան, որքան որ այն չի կարող լինել մի մասի լուծում:
Անդասակարգ հասարակության համար պայքարը հակաիդենտիկ է, քանի որ կապիտալիստական հարաբերություններում ցանկացած իդենտիկություն դա արդեն ունեցածի արդյունք է և համապատասխանաբար նոր տարաձայնությունների և պառակտումների մեկնարկային կետ: Սա նշանակում է, որ մեր պայքարը միաժամանանակ հանդիսանում է, և հակապրոլետարական, և հակաբուրժուական: Իդենտիկությունները փոքրացնում են մեզ և կապում համակարգին և հանդիսանում հենց այդ իսկ համակարգի արդյունք: Մարդու իդենտիկության զարգացումը հնարավոր է միայն կապիտալիստական տնտեսության մյուս կողմում: Սա ոչ թե նշանակում է դառնալ բանվոր կամ մեկ ուրիշ, այլ հնարավորություն ունենալ դառնալ լիարժեք մարդ և չդադարել լինել այն: Հետևաբար չի կարող լինել նույնպես բանվոր դասակարքի գերիշխանություն, քանի որ կոմունիզմը բոլոր դասակարգերի վերացումն է:
( Collapse )


